Logo

«Պորտուն» կամային հաղթանակ տարավ «Բենֆիկայի» նկատմամբ

23:33 / 07.04.2023Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի առաջնության 27-րդ տուրում «Պորտուն» արտագնա խաղում 2-1 հաշվով ուժեղ գտնվեց առաջատար Լիսաբոնի «Բենֆիկայից»:

Հյուրերի կազմում աչքի ընկան կոլումբացի կիսապաշտպան Մատեուս Ուրիբեն ու իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին, իսկ լիսաբոնյան ակումբի գոլն արձանագրվեց «Պորտուի» պորտուգալացի դարպասապահ Դիոգու Կոշտայի անվան դիմաց` որպես ինքնագոլ:

«Բենֆիկան» 71 միավորով առաջատար է և 7 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Պորտուին»:

Պորտուգալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բենֆիկա» - «Պորտու»՝ 1-2 

Դիոգու Կոշտա, 10 (ինքնագոլ)  - Մատեուս Ուրիբե, 45, Մեհդի Թարեմի, 54

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա