Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակում եղել է փոփոխություն Հայաստանի ու Հունգարիայի ազգային թիմերի դեմ խաղերին ընդառաջ, հաղորդում է A Bola-ն:
Մկանային անհարմարության պատճառով հայտացուցակից դուրս է մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոն: Նրան փոխարինել է «Լացիոյի» պաշտպան Նունու Տավարեշը:
Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Խաղը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):

