Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ֆավորիտներից Պորտուգալիայի հավաքականն ընկերական խաղում 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Նիգերիայի թիմի նկատմամբ:
Լիսաբոնում կայացած խաղում պորտուգալացիներից դուբլ ձևակերպեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լիսաբոնի «Բենֆիկայի» խաղացողներ Գոնսալու Ռամուշն ու Ժոաու Մարիուն:
Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտավորված չէր խաղին:
Կատարում նոյեմբերի 20-ին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Պորտուգալիան ընդգրկված է H խմբում, որտեղ կմրցի Գանայի, Ուրուգվայի ու Հարավային Կորեաի: Նիգերիան չի մասնակցի Մունդիալին:
Ընկերական հանդիպում
Պորտուգալիա - Նիգերիա՝ 4-0
Բրունու Ֆերնանդեշ, 9, 35, Գոնսալու Ռամուշ, 82, Ժոաո Մարիո, 84