Logo

Պորտուգալիայի հավաքականն ամենախոշոր հաղթանակն է տարել պատմության մեջ

11:44 / 12.09.2023Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականը, Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 6-րդ տուրում 9 անպատասխան գնդակ ուղարկելով Լյուքսեմբուրգի դարպասը, սահմանել է ռեկորդ (տեսանյութ), հաղորդում է A Bola-ն։

Դա Պորտուգալիայի հավաքականի ամենախոշոր հաղթանակն էր պատմության մեջ։ Մինչև այս պորտուգալացիների ամենախոշոր հաշվով հաղթանակը եղել էր 8-0 հաշվով։ 1994-ին ու 1999-ին թիմը 8 գոլ էր խփել Լիխտենշտայնի հավաքականին, իսկ 2003-ին` Քուվեյթին։

Լյուքսեմբուրգի դեմ խաղին չէր մասնակցել Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի J խմբի առաջատարն է 100 տոկոսանոց ցուցանիշով։ Թիմը 6 խաղում տարել է 6 հաղթանակ, խփել 24 գոլ ու անառիկ պահել դարպասը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա