Logo

«Պորտուգալիայի և մեր դրոշի համար». Ռոնալդուի հրապարակումը

14:46 / 16.11.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի լեգենդար ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, որը որակազրկման պատճառով բաց կթողնի Հայաստանի ազգային թիմի դեմ տնային խաղը, գրառում է կատարել սոցցանցերում:

«Առա՛ջ, թիմ։ Բոլորս միասին այսօր և ընդմիշտ։ Պորտուգալիայի և մեր դրոշի համար»,- գրել է 40-ամյա հարձակվողը:

Պորտուգալիայի հավաքականը տանը Հայաստանի թիմին հաղթելու դեպքում կնվաճի աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր:

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 17:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու F խմբում 3 անընդմեջ պարտությունից հետո 3 միավորով վերջին` 4-րդ տեղում է և այլևս չի կարող պայքարել 2-րդ տեղի համար։ Պորտուգալիան 10 միավորով առաջատարն է:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

O Jogo. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոնալդուի հարցով կդիմի ՖԻՖԱ-ին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ