Logo

Պորտուգալիայի հավաքականը 5 գոլ խփեց առանց Ռոնալդուի

01:37 / 22.03.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականը Գիմարայնշում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեդիայի թիմի հետ` հաղթելով 5-2 հաշվով։

Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին վինգեր Ռաֆայել Լեաուն, կիսապաշտպաններ Մաթեուս Նունյեշը, Բրունու Ֆերնանդեշը, հարձակվողներ Բրուման ու Գոնսալու Ռամուշը։

Պորտուգալացիների կազմից հանդիպումը բաց թողեց հավաքականի պատմության լավագույն ռմբարկու (128 գոլ) Կրիշտիանու Ռոնալդուն։ Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվողը հանգստի հնարավորություն է ստացել և հավաքականին կմիանա Սլովենիայի դեմ մարտի 26-ին կայանալիք խաղից առաջ:

Ընկերական հանդիպում

Պորտուգալիա - Շվեդիա` 5-1 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 24, Մաթեուս Նունյեշ, 33, Բրունու Ֆերնանդեշ, 45, Բրումա, 57, Գոնսալու Ռամուշ, 62 - Վիկտոր Դյոկերեշ, 59, Գուստավ Նիլսոն, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ