Logo

Պորտուգալական անվանի ակումբներում խաղացած ֆուտբոլիստը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

19:45 / 03.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի պաշտպան Ժոաու Կեյրուշի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի նորընծա գավաթակրի կազմ է տեղափոխվել Պորտուգալիայի երկրորդ լիգան ներկայացնող «Մաֆրայից», որի կազմում անկացրել է 9 հանդիպում։

Կեյրուշը Լիսաբոնի «Բենֆիկայի» ու «Պորտուի» մանկապատանեկան դպրոցների սան է։ Նա հանդես է եկել նաև պորտուգալական «Բրագայում», Լիսաբոնի «Սպորտինգի» Մ23 թիմում, «Շավիշում», գերմանական «Քյոլնում» և նիդերլանդական «Վիլհեմ Երկրորդ»-ում։ Պաշտպանը նաև մեկ հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի Մ21 հավաքականում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 175 հազար եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ