Պորտուգալացի Պաուլու Սոուզան նշանակվել է իտալական «Սալերնիտանայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
52-ամյա մասնագետն իտալական ակումբը կգլխավորի մինչև այս մրցաշրջանի ավարտը: Սոուզան փոխարինել է իտալացի մասնագետ Դավիդե Նիկոլային, որն ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ էր հեռացվել գլխավոր մարզիչի պաշտոնից:
Սոուզան մինչև այս գլխավորել է բրազիլական «Ֆլամենգոն», Լեհաստանի ազգային հավաքականը, ֆրանսիական «Բորդոն», իտալական «Ֆիորենտինան», անգլիական «Լեսթերը» և մի քանի այլ ակումբներ:
Հիշեցնենք, որ «Սալերնիտանան» 22 խաղից հետո 21 միավորով 16-րդն է Ա Սերիայում: