Պորտուգալացի Լուիշ Կաշտրուն նշանակվել է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
61-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Կաշտրուն հունիսի 30-ին հեռացել էր բրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Նախկինում նա գլխավորել էր նաև պորտուգալական «Պորտուն», «Ռիու Ավեն», «Շավիշը», Դոնեցկի «Շախտյորը» և Կատարի «Ալ Դուհայիլը»:
Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» է խաղում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:


