Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը գլխավորեց Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» թիմը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գործարքի մանրամասներն այս պահին չեն հաղորդվում:
68-ամյա մասնագետը կարիերայի ընթացքում աշխատել է նաև պորտուգալական «Բենֆիկայում», «Սպորտինգում», «Բրագայում», «Վիտորիայում», բրազիլական «Ֆլամենգոյում» և այլ ակումբներում:
Պորտուգալացին «Ալ Հիլյալում» աշխատելու փորձ արդեն ունի (2018/19 մրցաշրջան): Նրա գլխավորությամբ արաբական թիմը նվաճել է Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթը:


