Պորտուգալացի լրագրող Էնրիկե Ռապոզոն քննադատել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուին՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբ տեղափոխության համար:
«Խնդիրը սկսվել է Ռոնալդուից, որը օգտակար հիմար է դարձել բռնապետության համար և դուռ բացել մյուս ֆուտբոլիստների համար:
Փոքր-ինչ տխուր է հետևելը, թե ինչպես են այն ֆուտբոլիստները, որոնք աստղեր են և պետք է մեր երեխաներին օրինակ ծառայեն ոչ միայն Եվրոպայում, այլ նաև ամբողջ աշխարհում՝ վերածվում բռնապետների գործիքի»,- Ռապոզոյի խոսքը մեջբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոնալդուի պայմանագիրն «Ալ Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: 2022/23 մրցաշրջանում «Ալ Նասրը» մասնակցել է 16 հանդիպման, դարձել 14 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:


