Logo

Պորտուգալիա - Իսպանիա եզրափակիչի ժամանակ երկրպագու է մահացել

13:15 / 09.06.2025Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի եզրափակիչի ժամանակ երկրպագու է մահացել, հայտնում է Goal-ը։

Երկրպագուն ընկել է Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնի երկրորդ յարուսից։ Հանդիպումը շարունակվել է, իսկ ֆուտբոլիստներն ու հավաքականների այլ պաշտոնատար անձինք տեղյակ չեն եղել կատարվածից։

«Մյունխենում արտակարգ դեպք է գրանցվել։ Չնայած բժիշկների բոլոր ջանքերին` երկրպագուն Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 00:06-ին մահացել է։ Այս ծանր պահին մեր մտքերը նրա հարազատների հետ են»,- նշված է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ։

Եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Իսպանիային ու պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել Ազգերի լիգայի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ