Logo

Պոլ Պոգբան որակազրկվել է դոպինգի պատճառով

12:20 / 12.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել, հաղորդում է Sky Sport Italia-ն։

Իտալիայի հակադոպինգային ազգային տրիբունալը հայտնել է, որ սեպտեմբերի 11-ից 30-ամյա ֆուտբոլիստը ժամանակավորապես որակազրկվել է և իրավունք չունի մասնակցել պաշտոնական խաղերի։

Պոգբայի դոպինգ թեստում հայտնաբերվել են էնդոգեն ծագման տեստոստերոնի մետաբոլիտներ։

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան 2022 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է վերադարձել իտալական ակումբ, որի կազմում վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ մրցաշրջանի մեծ մասը։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 2 խաղի։ Ֆրանսիացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա