Logo

Պոլ Պոգբան կրկին վնասվածք է ստացել

11:34 / 13.03.2023ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կրկին վնասվածք է ստացել, հայտնում է La gazzetta dello Sport-ը:

29-ամյա ֆուտբոլիստը չէր ընդգրկվել «Յուվենտուսի» հայտացուցակում «Սամպդորիայի» դեմ Ա Սերիայի 26-րդ տուրի տնային խաղում (4-2): Նա խաղից առաջ առավոտյան մարզման ժամանակ մկանային անհարմարություն էր ունեցել:

Ֆրանսիացին բաց էր թողել նաև գերմանական «Ֆրայբուրգի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը (1-0), սակայն պատճառը մարզումից ուշանալն էր:

Հիշեցնենք, որ Պոգբան ծնկի վիրահատությունից հետո փետրվարին էր խաղադաշտ վերադարձել: Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է ընդամենը երկու հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 35 րոպե, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ