Logo

Պոլ Պոգբան աղքատության դեմ պայքարի հիմնադրամ է ստեղծել

15:44 / 23.07.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է աղքատության դեմ պայքարում օգնել Մեծ Բրիտանիայի բնակիչներին:

30-ամյա ֆրանսիացին այդ նպատակի համար հիմնադրամ է բացել: 

«Ես հիշում եմ, թե մենք ինչպես էինք օգնության համար ժամերով հերթ կանգնում, երբ ես 4 կամ 5 տարեկան էի: Տրամադրում էին կաթ, շաքարավազ և այլն: Մայրս սովորաբար գնում էր նմանատիպ հաստատություններ և հերթ կանգնում. նա երեք երեխաների մայր էր, որը նոր էր ամուսնալուծվել:

Ես պարզապես չէի գալիս ու գումար ստանում: Ես պայքարում էի, և դա ինձ ստիպում էր կատարելագործվել ու աճել: Հիմա ես փողի ու կյանքի արժեքը գիտեմ: Գիտեմ, թե ինչ է նշանակում պայքարել»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան 2022 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է վերադարձել իտալական ակումբ, որի կազմից նա վնասվածքի պատճառով բացակայել է գրեթե ամբողջ նախորդ մրցաշրջանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ