Լեհաստանի Էքստրակլասայի 12-րդ տուրում «Պոգոնը» մրցակցի դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Պյաստի» հետ։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 60-րդ րոպեին։ Շեցինը ներկայացնող ակումբը վաստակեց 19 միավոր և այս պահին մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը։
24-ամյա Բիչախչյանը, որը 12-րդ անընդմեջ խաղում «Պոգոնի» մեկնարկային կազմում էր, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Լեհաստանի առաջնության 11 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։