Լեհաստանի առաջնության 6-րդ տուրում «Պոգոնը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը, տանն ընդունել էր «Լեգիային»։
Բիչախչյանը տանտերերի մեկնարկային կազմում էր։ Հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ 71-րդ րոպեին ու փոխարինվեց 82-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվեց «Լեգիայի» հաղթանակով, որն առաջին կեսի վերջից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։
Այս արդյունքից հետո «Պոգոնը» մնում է 12 միավորով ու 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Լեգիան» բարձրացավ առաջին տեղ։


