Logo

«Պոգոնը» հաղթեց, Բիչախչյանը մասնակցեց խաղին

23:32 / 11.02.2024Ֆուտբոլ
null

Լեհաստանի առաջնության 20-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Շլյոնսկին»:

Հանդիպման միակ գոլը 72-րդ րոպեին խփեց նորվեգացի 31-ամյա կիսապաշտպան Ֆրեդրիկ Ուլվեստադը:

«Պոգոնի» կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինվեց 62-րդ րոպեին: 24-ամյա ֆուտբոլիստն Էքստրակլասայի 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Շեցինը ներկայացնող ակումբը միավորների քանակը հասցրեց 33-ի և 5-րդն է մրցաշարային աղյուսակում:

Լեհաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Շլյոնսկ» - «Պոգոն»՝ 0-1 (տեսանյութ)

Ֆրեդրիկ Ուլվեստադ, 72

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ