Logo

«Պոգոնում» ընտրում են նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստին

20:25 / 01.12.2023Ֆուտբոլ
null

Լեհական «Պոգոնը» պաշտոնական կայքում ներկայացրել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցանկը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի վինգեր Վահան Բիչախչյանը:

24-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամիս Շչեցինը ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է չորս հադիպում և խփել մեկ գոլ, իսկ ընթացիկ մրցաշրջանում 20 խաղում դարձել է հինգ գոլի ու երկու ասիստի հեղինակ:

Բիչախչյանը ձայների 59,9 տոկոսով լավագույնն էր ճանաչվել սեպտեմբերին:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստին ընտրելու են երկրպագուները՝ քվեարկության միջոցով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ