Logo

Պոգբայի վերադարձը խաղադաշտ հետաձգվում է

22:52 / 14.12.2022Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից:

Goal.com-ի հաղորդմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ կրկին կհետաձգվի: Պոգբան վերականգնողական փուլ է անցնում մարզասրահում և լողավազանում։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կվերադառնա խաղադաշտ «Նապոլիի» դեմ 2023 թվականի հունվարի 13-ին նախատեսված խաղոի,: Բայց այժմ քիչ հավանական է, որ Պոգբան կհասցնի լիովին վերականգնվել մինչև այդ հանդիպումը:

Ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի վերջնամասում:

Հիշեցնենք, որ Պոգբան վիրահատվել էր սեպտեմբերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա