Logo

Պոգբայի վերադարձն ու «Յուվենտուսի» կամային հաղթանակը թուրինյան դերբիում (տեսանյութ)

01:44 / 01.03.2023Վիդեո
Յուվենտուս-Տորինո

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Յուվենտուսը» թուրինյան դերբիում ընդունեց «Տորինոյին» և հաղթեց 4-2 հաշվով:

«Յուվենտուսն» առաջին խաղակեսում երկու անգամ հայտնվեց պարտվողի կարգավիճակում, սակայն հանդիպումն ավարտեց կամային հաղթանակով: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան բրազիլացի պաշտպաններ Դանիլոն և Գլեյսոն Բրեմերը, կիսապաշտպաններ, կոլումբացի Խուան Կուադրադոն և ֆրանսիացի Ադրիեն Ռաբյոն:

69-րդ րոպեին 315 օր անց խաղադաշտ վերադարձավ «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը ծնկի վիրահատության էր ենթարկվել մրցաշրջանի մեկնարկից առաջ:

«Յուվենտուսն» Ա Սերիայում 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 24 խաղից հետո 35 միավորով 7-րդն է, «Տորինոն» նույնքան հանդիպումից հետո 31 միավորով 10-րդ տեղում է:

Իտալիայի Ա Սերիա, 24-րդ տուր

«Յուվենտուս» - «Տորինո»՝ 4-2

Խուան Կուադրադո, 16, Դանիլո, 45+1, Գլեյսոն Բրեմեր, 71, Ադրիեն Ռաբյո, 81 - Յան Կարամո, 2, Անտոնիո Սանաբրիա, 43

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ