Logo

Պոգբայի դոպինգ թեստը կրկին դրական է. ֆուտբոլիստին սպառնում է 4 տարվա որակազրկում

18:01 / 06.10.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան երկրորդ դոպինգ թեստն է հանձնել, որի պատասխանը, ինչպես առաջինի դեպքում, դրական է, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Թուրինյան ակումբն այժմ պետք է զբաղվի ֆուտբոլիստի հետ պայմանագրի հարցով, քանի որ 30-ամյա Պոգբային սպառնում է մինչև 4 տարվա որակազրկում:

Ֆրանսիական «Փարիզիեն»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու կասեցման ժամկետը կարող է նվազել մինչև 2 տարի, եթե Պոլ Պոգբան ապացուցի, որ արգելված խթանիչները միտումնավոր չի օգտագործել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանի մեկնարկային տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղին, Պոլ Պոգբան դոպինգ թեստ էր հանձնել: Սեպտեմբերի 11-ին ANSA-ն հայտարարել էր, որ ֆուտբոլիստի արյան մեջ նկատվել է տղամարդու հիմնական հորմոններից տեստոստերոնի մակարդակի բարձրացում: Ի դեպ, Պոլն այդպես էլ չէր մասնակցել խաղին՝ մնալով պահեստայինների նստարանին:

Արդյոք ֆուտբոլիստների արյան մեջ տեստոստերոնի բարձր մակարդակը նորմա՞լ է

Ֆրանսիական «Էկիպ» պարբերականի հաղորդմամբ՝ 2015 թվականին 12 անկախ լաբորատորիաներ աշխարհի տարբեր կետերում ստուգել են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների արյան նմուշները: Հետազոտվել են 4 հազար նմուշներ, որոնք 2008-2013 թվականներին վերցվել են 900 ֆուտբոլիստներից: 68 նմուշում հայտնաբերվել է տեստոստերոնի մակարդակի բարձրացում:

Հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ դա կարող է տեղի ունենալ ինչպես բնական ճանապարհով, այնպես էլ հատուկ դեղամիջոցների օգտագործմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա