Logo

Պոգբայի որոշումը

22:27 / 22.01.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է կարիերան շարունակել եվրոպական թոփ-5 առաջնություններից մեկում, հայտնում է ESPN-ը։

Ֆուտբոլիստն այժմ մի շարք առաջարկներ է դիտարկում, սակայն դեռևս մոտ չէ որևէ ակումբի հետ համաձայնության գալուն։

Ավելի վաղ 31-ամյա կիսապաշտպանը հայտնել էր, որ ցանկանում է տեղափոխվել Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ։

Հիշեցնենք, որ Պոգբան նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին խզել էր պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ու հեռացել ակումբից։ 2025թ. մարտին ավարտվում է նրա` դոպինգային սկանդալով պայմանավորված որակազրկումը, և ֆրանսիացին կկարողանա վերադառնալ խաղադաշտ։ Պոգբան որակազրկված է 2023թ. սեպտեմբերից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ