Հայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքի լրջությունը:
RMC Sport-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանն ընտրանու մարզման ժամանակ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել:
Պոգբան կվերադառնա Մանչեսթեր՝ նորից բժշկական հետազոտություն անցնելու համար:
Ըստ նախնական հետազոտության տվյալների՝ Պոգբան խաղադաշտ դուրս չի գա մոտ 8-10 շաբաթ:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրած 9 խաղում դարձել է 7 գոլային փոխանցման հեղինակ: