Logo

Պոգբան պարել է վնասված ծնկով (տեսանյութ)

22:02 / 09.11.2022ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը, սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ պարում է:

«Ծունկը փորձարկելու լավագույն եղանակը»,- տեսանյութին կից գրել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ ոչ մի պաշտոնական խաղի չի մասնակցել ծնկի վնասվածքի և դրան հաջորդած վիրահատության պատճառով:

Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ