Logo

Պոգբան խոստովանել է, որ օգտագործել է տեստոստերոն պարունակող սննդային հավելումներ

14:34 / 13.09.2023Ֆուտբոլ
null

Դոպինգի պատճառով անորոշ ժամկետով որակազրկված Պոլ Պոգբան խոստովանել է, որ օգտագործել է սննդային հավելումներ՝ չիմանալով, որ դրանք պարունակում են տեստոստերոն, հաղորդում է Sky Sport Italia-ն։

Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը հավելումներն ընդունել է անձնական բժշկի ցուցումով։ Նա դա արել է ԱՄՆ-ում, որտեղ հակադոպինգային կանոնները տարբերվում են Իտալիայում գործող օրենքներից։ Նախնական տվյալներով, 30-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» բժիշկներին արդեն հայտնել է, որը օգտագործել է արգելված հավելումները՝ չհամաձայնեցնելով ակումբի բուժանձնակազմի հետ։

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբայի՝ «Ուդինեզեի» դեմ Ա Սերիայի առաջին տուրի խաղից հետո (3:0) հանձնած դոպինգ թեստի պատասխանը դրական էր եղել։ Հայտնաբերվել էին էնդոգեն ծագման տեստոստերոնի մետաբոլիտներ։ Իտալիայի հակադոպինգային ազգային տրիբունալն անորոշ ժամկետով որակազրկել է ֆրանսիացուն։ Նրան սպառնում է մինչև 4 տարվա որակազրկում։

2018թ․ աշխարհի չեմպիոնը 2022 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է վերադարձել իտալական ակումբ, որի կազմում վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ մրցաշրջանի մեծ մասը։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 2 խաղի։ Ֆրանսիացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ