Logo

Պոգբան համաձայն է կարիերան շարունակել Բրազիլիայում

16:23 / 16.12.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է կարիերան շարունակել Բրազիլիայում։

BolaVip-ը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Կորինտիանս»։ Սան Պաուլու քաղաքը ներկայացնող ակումբը ֆինանսական միջոցներ է հայթհայթում` Պոգբայի հետ պայմանագիր կնքելու համար։

Այժմ «Կորինտիանսը» փնտրում է հովանավոր, որն ամբողջությամբ կվճարի 31-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։

Հիշեցնենք, որ Պոգբան նոյեմբերի 30-ին խզել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ և դարձել ազատ գործակալ։ Նա 2023 թ. սեպտեմբերին հակադոպինգային կանոնները խախտելու համար չորս տարով որակազրկվել էր։ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել է որակազրկման ժամկետը մինչև 1,5 տարի, ԱԱ-2018-ի չեմպիոնը կկարողանա վերսկսել մարզումները 2025 թվականի հունվարին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա