Logo

Պոգբան և «Յուվենտուսը» մոտ են պայմանագիրը խզելուն

20:51 / 11.11.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան և Թուրինի «Յուվենտուսը» պայմանագիրը խզելու համար բանակցում են, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի տեղեկություններով` իտալական ակումբը մոտ է 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լուծարելուն:

Պոգբան նախկինում հակադոպինգային կանոնները խախտելու համար չորս տարով որակազրկվել էր։ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել է որակազրկման ժամկետը մինչև 1,5 տարի, ԱԱ-2018-ի չեմպիոնը կկարողանա վերսկսել մարզումները 2025 թվականի հունվարին։

Պոգբայի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ