Logo

Պոգբան չի ցանկանում հեռանալ «Յուվենտուսից»

23:39 / 07.07.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի ցանկանում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ թիմից, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան:

30-ամյա ֆուտբոլիստին չի հետաքրքրում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու տարբերակը: Նա մտադիր է քրտնաջան աշխատել և լավագույն որակները դրսևորել մրցաշրջանի մեկնարկում:

2022/23 մրցաշրջանում Պոգբան իտալական ակումբի կազմում մասնակցել է 9 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում: «Յուվենտուսի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ