Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստվում է կարիերան շարունակել Ֆրանսիայում:
Լրագրող Մալիկ Տրաորեն գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստն արդեն մի քանի շաբաթ բանակցում է Մարսելի «Օլիմպիկի» հետ: Սպասվում է, որ կողմերը պայմանագիր կստորագրեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Պոգբան 1 տարի առաջ դոպինգ օգտագործելու պատճառով որակարզկվել էր մինչև 2027 թվականը, սակայն որակազրկումը կրճատվել է: Այն ավարտվելու է 2025-ի մարտին:
Պոգբան և «Յուվենտուսը» դիտարկում են գործող պայմանագիրը խզելու տարբերակը, որից հետո ֆրանսիացին կարող է ազատ գործակալի կարգավիճակում միանալ ֆրանսիական ակումբին: