Logo

Պոգբան բաց կթողնի ԱԱ-2022-ը

21:10 / 31.10.2022ԱԱԱ
null

Ֆրանսիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 29-ամյա ֆուտբոլիստն ազդրի վնասվածք է ստացել: Պոգբան վերջերս էր վերսկսել մարզումները ծնկի վիրահատությունից վերագանգնվելուց հետո

«Երեկվա և այսօրվա բուժզննումներից հետո ցավով հայտնում եմ, որ Պոգբան դեռ պետք է վերականգնողական կուրս անցնի վիրահատությունից հետո: Այդ պատճառով նա չի կարող միանալ Ֆրանսիայի հավաքականին Կատարում»,- աշխարհի չեմպիոնի գործակալի խոսքը փոխանցում է RMC Sport-ը: 

Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին։ 

Պոլ Պոգբան հուլիսին էր ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել «Յուվենտուս», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում պաշտոնական հանդիպման չի մասնակցել: Նա իտալական ակումբում խաղացել է նաև 2012-2016 թվականներին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ