Չորս տարով որակազրկված ֆրանսիացի ֆուտբոլիստ, 2018թ․ աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբան խոստովանել է, որ տառապում է դեպրեսիայով։
«Ես մահացել եմ։ Պոլ Պոգբան այլևս գոյություն չունի։ Այլևս չգիտեմ, թե ով եմ ես։ Ֆուտբոլին իմ կյանքն էր ու կիրքը, իսկ այժմ այնպիսի զգացողություն է, թե կործանվում եմ»,- 31-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է The Guardian Nigeria-ն։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին դոպինգային սկանդալի պատճառով Պոգբան որակազրկվել է չորս տարով։ Նա մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի Թուրինի «Յուվենտուսի» հետ։