ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ ցանկանում է մի օր վերադառնալ «Տոտենհեմ», հայտնում է Sky Sports-ը:
«Միշտ հիշում եմ մի հարցազրույց, որտեղ ասացի՝ ցանկանում եմ մի օր վերադառնալ «Տոտենհեմ»:
Ես հիմա ԱՄՆ-ում եմ, բայց այն, ինչ ասել եմ 6 տարի առաջ, դեռ զգում եմ իմ սրտում: Այո՛, մի օր կուզեի վերադառնալ»,- ասել է 53-ամյա մասնագետը:
Արգենտինացին լոնդոնյան թիմը մարզել է 2014-2019 թվականներին:


