Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտադիր է մեծ ուշադրություն դարձնել ուկրաինացի վինգեր Միխայիլ Մուդրիկին:
CBS Sports լրագրող Բեն Ջեյկոբսի հաղորդմամբ՝ արգենտինացի մասնագետը ծրագրում է առանձնազրույց անցկացնել 22-ամյա խաղացողի հետ: Պոչետինոն ցանկանում է, որ Ուկրաինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը շատ խոսի, շփվի խաղընկերների հետ, ծանոթանա ակումբի մշակույթին, որպեսզի գալիք մրցաշրջանում բարելավի մարզական արդյունքները:
Հիշեցնենք, որ Միխայիլ Մուդրիկը «Չելսիի» շարքերը համալրել էր 2023 թվականի հունվարին՝ տեղափոխվելով Դոնեցկի «Շախտյորից»: Գործարքի արժեքը կազմել էր 70 միլիոն եվրո: Ուկրաինացին լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում ու կատարել 2 ասիստ:


