Արգենտինացի անվանի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն դարձել է ԱՄՆ-ի ազգային հավաքականի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։
ESPN-ը փոխանցում էր, որ 52-ամյա մասնագետի տարեկան աշխատավարձը լինելու 6 միլիոն դոլար։ Պոչետինոն Լոնդոնի «Չելսիում» վաստակում էր ավելի շատ։ Նա ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թ. հուլիսի 31-ը։
ԱՄՆ-ի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գրեգ Բերալթերի տարեկան աշխատավարձը 2,3 միլիոն դոլար էր։ Նրա պայմանագրում սահմանված է եղել նաև 900 հազար դոլարի հավելավճար։
Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն սեպտեմբերի 11-ին է նշանակվել ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։