Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գովեստի խոսքեր է ասել անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալահերի մասին: 24-ամյա ֆուտբոլիստը հաղթական դուբլի հեղինակ էր դարձել «Կրիսթալ Փելասի» դեմ արտագնա խաղում (3-1):
«Քոնորը թիմին անսահման նվիրված ֆուտբոլիստ է, նա յուրաքանչյուր դրվագում պայքարում է 100 տոկոսով: Թիմում նման ֆուտբոլիստ ունենալն անգին է: Մեզ հաղթանակ էր հարկավոր, շատ ուրախ եմ նրա համար»,- արգենտինացու խոսքն է մեջբերում ESPN-ը:
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Գալահերն առաջին գոլերն է խփել:


