ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մբապեն լավ է աշխատել մարզման ժամանակ ու պատրաստվում է «Ռեյմսի» դեմ խաղին։ Ակումբի ղեկավարությունն արդեն հայտարարություն արել է նրա հեռանալու տեղեկության հետ կապված։ Կիլիանն ինձ ոչինչ չի ասել»,- հայտարարել է Պոչետինոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալն» այլևս առաջարկ չի անի, եթե ՊՍԺ-ն հերթական անգամ հանդես գա մերժումով։

