«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի մասին և անդրադարձել նրա վերաբերյալ քննադատություններին:
«Նիկոն շատ երիտասարդ է, նա այս մրցաշրջանից առաջ է միացել «Չելսիին»: Որոշ հանգամանքներ նրան դեռևս խանգարում են դրսևորել իր լավագույն որակները:
Ի՞նչ պետք է մենք անենք հիմա. աղբը նետենք նրան ու ասենք, որ նա անպիտա՞ն է: Մի՛ մտածեք այդպես, մենք պետք է վստահություն փոխանցենք նրան», - արգենտինացու խոսքն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ջեքսոնն այս մրցաշրջանում մասնակցել է 11 խաղի ու խփել 3 գոլ: