Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է անգլիական ակումբում աշխատանքի մասին։
«Այստեղ աշխատելն այնքան էլ բարդ չէ, որքան «Տոտենհեմում» և «Սաութհեմփթոնում» էր։ Միակ բանը, որը դեռևս մեզ պակասում է, գոլեր խփելն է։ Եթե հիշեք իմ աշխատանքի առաջին ամիսները նախորդ երկու ակումբներում, կհամոզվեք, որ «Չելսիում» պատկերը շատ ավելի գոհացնող է։
Շատ վստահ շարժվում ենք առաջ։ Առայժմ քիչ են գոլերը, բայց այդ խնդիրը լուծելը շատ ավելի հեշտ է, քան այն խնդիրները, որոնք արդեն լուծել ենք»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» 6 խաղից հետո վաստակած 5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը։