«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հույս է հայտնել, որ լոնդոնյան ակումբի ղեկին կկարողանա դառնալ Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր:
««Չելսիի» համար բոլոր մրցաշարերն էլ կարևոր են: Տվյալ պահին հանգամանքներն այնքան էլ լավ չեն դասավորվում մեզ համար, քանի որ բազմաթիվ վնասվածքներ ունենք: Չեմ կրկնի նույն սխալը և չեմ ասի, որ ինձ գնահատելու են միայն Չեմպիոնների լիգայում ու Պրեմիեր լիգայում հաղթանակով, բայց «Չելսիի» ղեկին ցանկանում եմ հաղթել ԱՊԼ-ն, Անգլիայի գավաթն ու լիգայի գավաթը», - արգենտինացի մասնագետի խոսքը փոխանցում է Football.London-ը:
Հիշեցնենք, որ «Չելսին» նախորդ անգամ Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճել է 2016/17 մրցաշրջանում, երբ թիմը գլխավորում էր իտալացի Անտոնիո Կոնտեն: