«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատմել է իր նախկին խաղընկեր և «կապտանռնագույնների» լեգենդար ավագ Կառլես Պույոլի հետ անցկացրած խոսակցության մասին:
«Պույոլը վերականգնվել էր վնասվածքից և երբ վերադարձավ խաղադաշտ, ասացի. «Բարի վերադարձ, ավա՛գ»: «Լռի՛ր ու կենտրոնացի՛ր խաղի վրա»,- պատասխանեց Կառլեսը»:
Հիշեցնենք, որ Պույոլը կատալոնական ակումբի գույները պաշտպանել է 1999-2014 թվականներին:
43-ամյա նախկին ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում 3 անգամ հաղթել է Չեմպիոների լիգայում, Իսպանիայի հավաքականի կազմում էլ դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:
Իսպանացին կարիերան ավարտել է 2014 թվականին: