Logo

ՊՍԺ-ում հույս ունեն, որ Մբապեն արագորեն որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ

00:18 / 18.01.2024Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ում հույս ունեն, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն, որքան հնարավոր է արագ, որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ, հաղորդում է RMC Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդը չի ցանկանում, որ կրկնվի 2022-ի սցենարը, երբ Մբապեն մինչև մրցաշրջանի ավարտը որոշում չէր կայացրել ապագայի վերաբերյալ ու միայն վերջում երկարաձգեց պայմանագիրը։

Մբապեի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալը»։ 

25-ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետը ՊՍԺի հետ ավարտվում է այս մրցաշրջանից հետո։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա