Ֆրանսիական ՊՍԺ-ում իմացել են, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը հաճախ է վնասվածքներ ստանալու իր տեղափոխության պահից:
L’Equipe-ի տեղեկություններով, 31-ամյա ֆուտբոլիստը վիրահատության կարիք է ունեցել դեռևս 2017 թվականին, երբ տեղափոխվել էր կատալոնական «Բարսելոնայից», սակայն փարիզյան ակումբը չի ցանկացել ընտրել այդ տարբերակը: ՊՍԺ-ում տեղյակ են եղել, որ վիրահատական միջամտությունը նմանատիպ վնասվածքի կրկնությունից խուսափելու լավագույն միջոցն է, սակայն ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարված 222 միլիոն եվրոն «խանգարել» է սթափ որոշում կայացնելուն:
Բրազիլիայի հավաքականի առաջատարը Ֆրանսիայի չեմպիոնի շարքերը համալրելուց հետո բաց է թողել հանդիպումների 43 տոկոսը:
Հիշեցնենք, որ Նեյմարը սրունք-վեգային հոդի վնասվածք էր ստացել «Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի տնային խաղում (4-3), որը կայացել էր փետրվարի 19-ին։ Նա պետք է վիրահատվի և, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա 4 ամիս անց:
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 29 խաղում խփել է 18 գոլ ու կատարել 17 ասիստ: