Logo

ՊՍԺ - «Տրուա» խաղի լավագույն ֆուտբոլիստն՝ ըստ SofaScore-ի

23:53 / 29.10.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍժ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ամենաբարձր գնահատական է ստացել «Տրուայի» դեմ Լիգա-1-ի 13-րդ տուրի խաղում (4-3): Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողը դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:  

SofaScore վիճակագրական ռեսուրսը 30-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատել է 8,7 միավոր: Նեյմարը գերազանցել է մրցակցի գվինեացի հարձակվող Մամա Բալդեին (8,3), որը դուբլ էր գրանցել: 

Փարիզյան ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ու ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեի խաղը գնահատվել է 8,1 միավոր. Մեսին խփել էր գոլ ու կատարել ասիստ, Մբապեն անվրեպ էր իրացրել 11-մետրանոց հարվածը:

Հիշեցնենք, որ 13 տուրից հետո ՊՍԺ-ն 35 միավոով առաջատարն է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ