Ֆրանսիական Լիգա 1-ի 11-րդ տուրում ՊՍԺ-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Մոնպելյեի» նկատմամբ։
10-րդ րոպեին հաշիվը բացեց Լի Կան Ինը, ևս երկու գոլ տանտերերը խփեցին երկրորդ խաղակեսում։ Լուիս Էնրիկեի թիմը վաստակեց 24 միավոր և վերադարձավ առաջին տեղ, իսկ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» մնաց 11 միավորով և 11-րդ տեղում է։
Լիգա 1, 11-րդ տուր
ՊՍԺ - «Մոնպելյե»՝ 3-0 (տեսանյութ)
Լի Կան Ին, 10, Ուորեն Զաիր-Էմերի, 58, Վիտինյա, 66