Logo

ՊՍԺ-ն` ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր

01:16 / 14.08.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։

Իտալիայի Ուդինե քաղաքում կայացած տիտղոսային խաղում փարիզյան գրանդը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Տոտենհեմին»։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 85-րդ րոպեի դրությամբ պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, սակայն Լի Կան Ինի ու Գոնսալու Ռամուշի գոլերի արդյունքում խաղը տեղափոխվեց հետխաղյա 11-մետրանոցներ։

Հարվածաշարի ժամանակ վճռորոշ եղան «Տոտենհեմի» ֆուտբոլիստներ Միկի վան դե Վենի ու Մատիս Տելի վրիպումները։

ՊՍԺ - «Տոտենհեմ» հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 2-2 (11-մետրանոցներով` 4-3)

Միկի վան դե Վեն, 39, Քրիստիան Ռոմերո, 48 - Լի Կան Ին, 85, Գոնսալու Ռամուշ, 90+4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ