Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի «Նագայի» ստադիոնում գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ ընկերական հանդիպումը:
Արաբական ակումբի պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն խաղը սկսեց մեկնարկային րոպեներից ու փոխարինվեց 66-րդ րոպեին: Փարիզյան թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտավորված էր հանդիպմանը, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:
Հաջորդ խաղում ՊՍԺ-ն ուժերը կչափի ճապոնական «Օսակայի» հետ (հուլիսի 28), իսկ «Ալ Նասրը» կհանդիպի Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերին» (հուլիսի 27), որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Ընկերական հանդիպում
ՊՍԺ - «Ալ Նասր»՝ 0-0