Logo

ՊՍԺ-ն որոշում է կայացրել Մարկինյոսի ապագայի վերաբերյալ

23:41 / 31.07.2023• Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն չի վաճառի բրազիլացի պաշտպան Մարկինյոսի տրանսֆերային իրավունքը, հայտնում է RMC Sport-ը:

Փարիզյան ակումբը մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» առաջարկը՝ հայտնելով, որ Մարկինյոսին համարում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպանը նույնպես մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը:

Հիշեցնենք, որ Մարկինյոսը ՊՍժ-ի կազմում խաղում է 2013 թվականից և անցկացրած 407 խաղում խփել է 38 գոլ, կատարել 10 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ