Logo

ՊՍԺ-ն որպես Դոնարումային փոխարինող դիտարկում է Մենյանի թեկնածությունը

16:22 / 13.02.2025• Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ն դիտարկում է իտալական «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությունը, հայտնում է GFFN-ը:

Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դժգոհ է հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայից և չի վստահում նրան:

ՊՍԺ-ի ղեկավարները որպես ալտերնատիվ տարբերակ քննարկում են նաև «Լիլի» դարպասապահ Լյուկա Շեվալյեի թեկնածությունը:

25-ամյա Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ «Ներաձուրին» կփորձի ձեռք բերել Դոնարումային, եթե իտալացին որոշի մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ՊՍԺ-ից:

Դոնարուման կարիերան սկսել է «Ինտերի» համաքաղաքային մրցակցի` «Միլանի» կազմում։ Դոնարուման «Ռոսոներիի» համակարգում հանդես է եկել 2013-2021թթ. և 251 խաղից 88-ում դարպասն անառիկ է պահել։ Նա 2021թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել էր «Պարի Սեն-Ժերմեն»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ