ՊՍԺ-ն 2025 թվականին ակումբային ռեկորդ է սահմանել, հաղորդում է Opta-ն:
Փարիզյան գրանդը տարվա ընթացքում բոլոր մրցաշարերում տարել է ընդհանուր 49 հաղթանակ: Նախորդ ռեկորդը ՊՍԺ-ն գրանցել էր 2017 թվականին` տանելով 48 հաղթանակ:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն ավարտվող տարվա ընթացքում դեռ 2 խաղ ունի անցկացնելու. դեկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպի բրազիլական «Ֆլամենգոյին», իսկ 3 օր անց Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում կմրցի «Ֆոնտենեի» հետ:


